Նորություններ
-
20 նոյեմբեր 2023
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ
Ուշադրություն
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
-
17 նոյեմբեր 2023
Սահմանվել է Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
-
17 նոյեմբեր 2023
Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ
Նոյեմբերի 16-ին կայացել է ունեցել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված մանրաձկան հերթական խմբաքանակի բացթողումը Սևանա լիճ։
-
17 նոյեմբեր 2023
Հանրապետության մի շարք լեռնային հատվածներում տեղացել է առաջին ձյունը
Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված անցած գիշեր և այսօր առավոտյան ժամերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են տեղումներ, ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրությունների վրա ձյան տեսքով։
-
17 նոյեմբեր 2023
Հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստի արդյունքում ստորագրվեց Արձանագրություն
Ի լրումն հայ-իրականական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-12 կայացած 17-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների և վերոնշյալ հանձնաժողովի փոխըմբռնման հուշագրի «Ջուր և շրջակա միջավայր» բաժնի 3.2-3.6 կետերի իրականացման ուղղությամբ ս.թ. նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացավ համատեղ նիստ։