Նորություններ
-
3 հոկտեմբեր 2023
Սերգո Աթանեսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն
որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգո Աթանեսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար:
-
3 հոկտեմբեր 2023
Տեղահանված անձանց համար 100 հազար դրամ աջակցություն ստանալու ուղեցույց
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։
-
29 սեպտեմբեր 2023
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:
-
29 սեպտեմբեր 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում
Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը
-
25 սեպտեմբեր 2023
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը
Հարգելի՛ քաղաքացիներ,
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։