Նորություններ
-
24 հունիս 2024
Ընթացիկ աշխատանքների դիտարկում հանրային լողափերում՝ լողափնյա սեզոնին ընդառաջ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները:
-
21 հունիս 2024
էկոպարեկային ծառայության կողմից իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
-
20 հունիս 2024
Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը ընտրվել է նորաստեղծ Կորուստ և վնաս հիմնադրամի խորհրդի անդամ
2024 թվականի հունիսի 3-ից 13-ը Գերմանիայի Բոնն քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» Կոնվենցիայի համաժողովի գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի և իրականացման օժանդակ մարմնի (SB 60) վաթսուներորդ նստաշրջանում կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկրների խմբի կողմից ընտրվել է նորաստեղծ Կորուստ և վնաս հիմնադրամի խորհրդի անդամ։
-
20 հունիս 2024
Ո՞ւր դիմել ծղրիդների տարածման համար
Վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարություն ահազանգեր են ստացվում հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ։
-
19 հունիս 2024
Տեղի է ունեցել «Շենքերի զննում ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերման համար» թեմայով դասընթաց
Այսօր Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Շենքերի զննում ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերման համար» թեմայով դասընթաց: