Նորություններ
-
30 հունիս 2024
Կայացել է «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ գործընկերների հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել էր «Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով, որը նպատակ ուներ համախմբել փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:
-
26 հունիս 2024
Նախազգուշացում
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
-
26 հունիս 2024
Հրդեհ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում
Սույն թվականի հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։
-
26 հունիս 2024
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ
Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
-
25 հունիս 2024
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է «Դիլիջան» ազգային պարկում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում, որտեղ «Դիլիջան» ազգային պարկում նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել են ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, այնուհետև շրջայց կատարել պարկի տարածքում։