Նորություններ
-
2 նոյեմբեր 2017
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
-
2 նոյեմբեր 2017
Աշխատանքային հանդիպում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում
Աշխատանքային հանդիպում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում Տեսչական մարմնի ղեկավար Ե․Տերտերյանի, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հ․Այվազյանի, խմբի անդամների և Տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
-
1 նոյեմբեր 2017
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Հանդիպմանը մասնակցել է նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը:
-
1 նոյեմբեր 2017
Ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում
Ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում ս/թ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել <<Իմ մուսան բնությունն է>> խորագրով ցուցահանդեսի բացումը:
-
31 հոկտեմբեր 2017
«Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
«Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
Արտերկրի լրատվամիջոցներում սույն թվականի հոկտեմբերի 23-ին հոդված էր հրապարակվել Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի վերաբերյալ: