Նորություններ
-
21 հուլիս 2025
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանը կդառնա Կենսաբազմազանության գլոբալ կենտրոն
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը ՀՀ-ը կընդունի բնապահպանական ամենամեծ և նշանակալի համաժողովներից մեկը՝ COP17-ը համախմբելով աշխարհի հարյուրավոր պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
-
18 հուլիս 2025
Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Ուշադրություն. հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38…+40 աստիճան տաքություն։
-
18 հուլիս 2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի դրությամբ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C:
-
17 հուլիս 2025
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն. Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
-
17 հուլիս 2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել
Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։