Նորություններ
-
26 դեկտեմբեր 2017 Տեղի է ունեցել «Դեպի ՌԵԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգի հաստատումը Հայաստանում» խորագրով միջոցառումը Տեղի է ունեցել «Դեպի ՌԵԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգի հաստատումը Հայաստանում» խորագրով միջոցառումը «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։
-
26 դեկտեմբեր 2017 Տեղի է ունեցել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը Տեղի է ունեցել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը:
-
26 դեկտեմբեր 2017 Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան 2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։ Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։ Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից:
-
26 դեկտեմբեր 2017 Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպել է 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպել է 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը 2017թվականի դեկտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպված 2017 թվականի տարվա ամփոփիչ և «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպումը:
-
26 դեկտեմբեր 2017 Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.396.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս. Առգրավվել է մոտ 700 սիգ Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.396.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս. Առգրավվել է մոտ 700 սիգ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է...