Նորություններ
-
24 դեկտեմբեր 2018
Տեղի է ունեցել Օզոնային շերտի պահպանման նվիրված աշխատաժողով․ Հայաստանին հատկացվել է 154 հազար դոլար դրամաշնորհ
Տեղի է ունեցել Օզոնային շերտի պահպանման նվիրված աշխատաժողով․ Հայաստանին հատկացվել է 154 հազար դոլար դրամաշնորհ
Բնապահպանության նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանման ուղղությամբ 2018 թվականին Հայաստանի իրականացրած միջոցառումների արդյունքների ամփոփման աշխատաժողով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ։
-
21 դեկտեմբեր 2018 Քննարկվել է կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները Քննարկվել է կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները Դեկտեմբերի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Կանաչ կլիմայական հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
-
20 դեկտեմբեր 2018
Դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
Դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
«Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
-
19 դեկտեմբեր 2018
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։
-
19 դեկտեմբեր 2018
Բացվել է լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը
Բացվել է լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը
Դեկտեմբերի 18–ին Երևանում տեղի է ունեցել լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։