Նորություններ
-
26 մայիս 2020
ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
Լուսաբանման հրավեր
Հրավիրում ենք Ձեզ շրջայցի՝ կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքներին ծանոթանալու համար։
Ուռենիների կտրոններով տնկման աշխատանքները լուսաբանելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մայիսի 27-ին (չորեքշաբթի) լրագրողներին ուղեկցել Լոռու մարզի Մարգահովիտ համայնք։
-
26 մայիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (մայիսի 27-31) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (մայիսի 27-31) Հանրապետության տարածքում՝ Մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելին -
26 մայիս 2020
Տնկվել է ավելի քան 1.000.000 ուռենու կտրոն
Տնկվել է ավելի քան 1.000.000 ուռենու կտրոն
Աշխատանքի կեսն արված է։
Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման աշխատանքները շարունակվում են։
-
25 մայիս 2020
Մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրությունը»
Մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրությունը»
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն»-ը ներկայացվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն։
-
25 մայիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (մայիսի 26-30) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (մայիսի 26-30) Հանրապետության տարածքում՝ Մայիսի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև 26-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 25-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացոըմ մինչև 20-22մ/վրկ արագությամբ։ Մայիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելին