Նորություններ
-
18 հունիս 2020
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
-
18 հունիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.06-23.06.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.06-23.06.2020)
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ին, 23-ին կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ:
Ավելին
-
17 հունիս 2020
Հունիսի 17-ն ՝անապատացման և երաշտի դեմ պայքարի օր
Հունիսի 17-ն՝ անապատացման և երաշտի դեմ պայքարի օր
Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին և կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անապատացման դեմ պայքարի միջազգային ջանքերի մասին: Այս օրը եզակի հնարավորություն է ընձեռում բոլորին հիշեցնել, որ հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ համայնքների լայն մասնակցության և բոլոր մակարդակներում համագործակցության միջոցով:
-
17 հունիս 2020
Հունիսի 17-ն Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է
Հունիսի 17-ն Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է
Հողը անփոխարինելի բնական ռեսուրս է. հողի խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր մոլորակի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը:
Հայաստանի Հանրապետությունն Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:
-
17 հունիս 2020
Աղբահավաք աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ Հավուց թառի շրջակայքում
Աղբահավաք աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ Հավուց թառի շրջակայքում
Մեկնարկել է «Զբոսաշրջային վայրերի մաքրման» սոցիալական արշավը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՀՀ տարածքում զբոսաշրջային վայրերի մեկանգամյա մաքրման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ՝ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» շրջանակներում: