Նորություններ
-
22 հուլիս 2020
Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի հանրային խորհրդակցություն
Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի հանրային խորհրդակցություն
Հրազդանի ջրավազանի շահառուների հանրային խորհրդակցությունը նախատեսվում է 2020 թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը: Հաշվի առնելով թագավարակի (COVID 19) պատճառով երկրում ստեղծված իրավիճակը` շահառուների հետ հանրային հանդիպումներ անցկացնելը դարձել է անհնար, և ողջ գործընթացը կկազմակերպվի առցանց (ծրագրի կողմից մշակված հարցաթերթիկների լրացում, էլեկտրոնային և հեռախոսային հաղորդակցում և այլն
-
22 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (22-27.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (22-27.07.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս- արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 22-ի երեկոյան, 23-24-ին գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
22 հուլիս 2020
Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում. իրազեկման արշավը մեկնարկել է
Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում. իրազեկման արշավը մեկնարկել է
Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպված, «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ - Կանաչ կլիմայի հիմնադրամ ծրագրի շրջանակում սկսվել է իրազեկման արշավ, որի պաշտոնական մեկնարկը տրվեց հուլիսի 18-ից սկսված սեմինար-քննարկումների շարքով։
-
21 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (21-26.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (21-26.07.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 21-ի երեկոյան, 22-24-ին գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Ավելին
-
21 հուլիս 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սևանա լճի կանաչման վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սևանա լճի կանաչման վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։