Նորություններ
-
7 օգոստոս 2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց կատարեց «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։
-
7 օգոստոս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (07-12.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (07-12.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ին նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
7 օգոստոս 2020
Ջրային կառավարման պլանի մշակում. Հրազդանի ջրավազան Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագիրը՝ Արևելյան գործընկերության երկրների համար
Ջրային կառավարման պլանի մշակում. Հրազդանի ջրավազան Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագիրը՝ Արևելյան գործընկերության երկրների համար
-
6 օգոստոս 2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում ունեցավ «Անտառային կոմիտեի» նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում ունեցավ «Անտառային կոմիտեի» նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ
Քննարկեցին անտառային ոլորտին առնչվող խնդիրներ և արդյունավետ կառավարմանը վերաբերվող թեմաներ։
Անդրադարձ կատարվեց ոլորտի հիմնական գերխնդիրներին և դրանց հայեցակարգային լուծումներին։
-
6 օգոստոս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (06-11.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (06-11.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին