Նորություններ
-
7 մայիս 2020
Հարգելի հայրենակիցներ,
Հարգելի հայրենակիցներ,
սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։
Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով քան աղմուկ հանելով։
Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։
Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։
Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։
Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից։
Իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել եմ խմբերի․
-
7 մայիս 2020
50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ
50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել:
-
5 մայիս 2020
8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ
8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։
-
4 մայիս 2020
23 հեկտար անտառավերականգնում՝ միայն մեկ անտառտնտեսության տարածքում
23 հեկտար անտառավերականգնում՝ միայն մեկ անտառտնտեսության տարածքում
Նախորդ տարի պետական բյուջեից հատկացված միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացրել է աննախադեպ ծավալի անտառտնկման աշխատանքներ։ Մայիսի երկուսին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը այցելել են Լոռու և Տավուշի մարզի անտառտնտեսություններ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ ամփոփվել 2019-ին իրականացրած լայնածավալ աշխատանքները։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի «Ոսկեպար» անտառպետությունում 2019-ի գարնանն ու աշնանը տնկվել էր շուրջ 70.000 ծառ։
-
30 ապրիլ 2020
Տնկի՛ր «ՔոԾառը» շարքից
Տնկի՛ր «ՔոԾառը» շարքից
Եթե երազել եք ծառ տնկել, ապա հիմա սովորելու ճիշտ ժամանակն է։
Այսօր կխոսենք խնձորենու տնկման և մշակման մասին։