Նորություններ
-
21 հունվար 2021
Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։
Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։Նոր պաշտոնական կայքն ունի ավելի ճկուն գործիքակազմ, տեղեկատվություն ստանալու հնարավորություններով ավելի հարմարավետ է և արդյունավետ։ Էլեկտրոնային կառավարման քաղաքականության համատեքստում նաև նախատեսվում է առաջիկայում գերատեսչության գործառույթների շրջանակներում մատուցվող որոշ ծառայություններ իրականացնել նոր պաշտոնական կայքի համապատասխան հարթակի/ների միջոցով։
-
20 հունվար 2021
ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
-
20 հունվար 2021
2020 թվականին Սևանա լիճ բաց թոցնված ձկնաքանակի մասին
2020 թվականի ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի իշխանի մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։
-
18 հունվար 2021
Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների ռիսկի առջև
Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների ռիսկի առջև
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։
-
18 հունվար 2021
Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.01-23.01.2021թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.01-23.01.2021թթ.)
ՈՒշադրություն
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում ձյան տեսքով։ Հունվարի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 18-19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից ձյան տեսքով։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ավելին