Նորություններ
-
27 հուլիս 2020
30.000 եվրո դրամաշնորհ. 6 մշտական աշխատատեղ
30.000 եվրո դրամաշնորհ. 6 մշտական աշխատատեղ
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում, ծանոթացել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։
-
27 հուլիս 2020
9000 ծառ՝ Մթնաձորում. 2 սպորտհրապարակ՝ Կապանում
9000 ծառ՝ Մթնաձորում. 2 սպորտհրապարակ՝ Կապանում
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։
Մթնաձորի անտառի հարակից
-
27 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (27.07-01.08.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (27.07-01.08.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 01-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 01-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Ավելին
-
27 հուլիս 2020
Լուսաբանման հրավեր. ասուլիս Սևանում
Լուսաբանման հրավեր. ասուլիս Սևանում
Հուլիսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Սևանա լճում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համատեղ ասուլիսը։
-
24 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.07.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Հուլիսի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին