Նորություններ
-
24 սեպտեմբեր 2020 Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն գերատեսչության աշխատակազմին ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն գերատեսչության աշխատակազմին ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։
-
24 սեպտեմբեր 2020 Միջազգային փորձագետի թափուր պաշտոն Միջազգային փորձագետի թափուր պաշտոն Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ԵՄ-ն շրջակա միջավայրի համար ծրագրի «Ոլորտային ներդրումային պլանավորում և ծախսերի և օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը աջակցում է «կանաչ աճի» առանձին ոլորտներում ներդրումային կարիքների գնահատման համար, ինչը հնարավորություն կտա երկրին բացահայտել ազգային ներդրումների բացերը և ձևավորել ֆինանսական ռազմավարության համար անհրաժեշտ առաջարկներ։
-
24 սեպտեմբեր 2020 «ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն «ՄՂԱՐԹԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐ»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։
-
24 սեպտեմբեր 2020 ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՂՏՈՏՎԱԾ ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ՝ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։
-
24 սեպտեմբեր 2020 Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։ Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Աջակցության գումարը կազմում է 254,007 ԱՄՆ դոլար և ուղղվելու է Հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։