Նորություններ
-
21 հունվար 2021
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է
Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից` կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։
-
21 հունվար 2021
Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։
Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։Նոր պաշտոնական կայքն ունի ավելի ճկուն գործիքակազմ, տեղեկատվություն ստանալու հնարավորություններով ավելի հարմարավետ է և արդյունավետ։ Էլեկտրոնային կառավարման քաղաքականության համատեքստում նաև նախատեսվում է առաջիկայում գերատեսչության գործառույթների շրջանակներում մատուցվող որոշ ծառայություններ իրականացնել նոր պաշտոնական կայքի համապատասխան հարթակի/ների միջոցով։
-
20 հունվար 2021
ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
-
20 հունվար 2021
2020 թվականին Սևանա լիճ բաց թոցնված ձկնաքանակի մասին
2020 թվականի ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի իշխանի մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։
-
18 հունվար 2021
Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների ռիսկի առջև
Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների ռիսկի առջև
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ծանր հետևանքներին։