Նորություններ
-
2 փետրվար 2022
Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է
1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Առ այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր։
-
1 փետրվար 2022
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 1-ի դրությամբ (2022թ.)
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 24.0 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.10 մլն. մ³-ով:
-
1 փետրվար 2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։
-
1 փետրվար 2022
Սոցիալական հոլովակ
«ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ» սոցիալական տեսահոլովակը նկարահանվել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության (JICA) ֆինանսավորմամբ՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։
-
31 հունվար 2022
Մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի շուրջ քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում էր նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։