Նորություններ
-
28 մարտ 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին
Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը տարիների պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
-
25 մարտ 2022
Հանրային լսման հրավեր
Հարգելի՛ քաղաքացիներ
Սույն թվականի ապրիլի 11-ին ժամը՝ 14։00 հրավիրում ենք մասնակցելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։
-
25 մարտ 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը։
-
25 մարտ 2022
Քննարկում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությամբ մարտի 24-ին հրավիրված միջգերատեսչական քննարկմանը։
-
25 մարտ 2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ: