Նորություններ
-
29 ապրիլ 2022
Փոփոխություններ՝ ուղղված բնապահպանական հարկի նպատակային օգտագործմանը
Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
-
29 ապրիլ 2022
Գարնանային ծառատունկին ընդառաջ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ձեռնամուխ է եղել մեծաքանակ ծառատնկման
Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ և Ներքին Գետաշեն համայնքների վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն մեկնարկել են ծառատնկման աշխատանքները:
-
29 ապրիլ 2022
Շրջադարձային ծրագրեր շրջակա միջավայրի կառավարման ոլորտում
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել են ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տարածաշրջանային համագործակցության ղեկավար Լիդիյա Քրիստմաննին, KfW գերմանական բանկի տարածաշրջանային տնօրեն Բիրգիտ Հոլդերիդ-Կրեսսին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
-
28 ապրիլ 2022
Պարզաբանում
Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․
Տիկին Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։
-
28 ապրիլ 2022
Փոփոխություններ ՀՀ անտառային օրենսգրքում
Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք ընդունելու լիազորությունը վերապահված է Սահմանդրությամբ կամ օրենքներով: