Նորություններ
-
27 մայիս 2022
Սույն թվականի հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները
Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում:
-
27 մայիս 2022
Գործողություններ Օրհուսի կոնվենցիային անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ
Մայիսի 26-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիային (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում:
-
26 մայիս 2022
Մեկնարկում է «Երիտասարդներն հանուն փոփոխության» (Youth For Change) ծրագրի այս տարվա առաջին փուլը
Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ «Արևիք» ազգային պարկում (ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ), հունիսի 19-ից հուլիսի 17-ը:
-
26 մայիս 2022
Հայաստանի ամենափոքր գիշատիչը` աքիսը
Հայաստանի ամենափոքր գիշատիչը` աքիսը
-
26 մայիս 2022
«Սևան ազգային պարկ»-ում սպասում են 5 նոր լողափերի ներդրողներին. դիմելու վերջնաժամկետը հունիսի 6-ն է
Նոր լողափեր կբացվեն Շողակաթում, Լճաշենում, Ծովազարդում, Նորատուսում և Ծովագյուղում: