Նորություններ
-
7 հուլիս 2022
Քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ։ Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
-
6 հուլիս 2022
Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի
«Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովի «Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հիմնական մարտահրավերների, դրա պահպանման և կայուն զարգացման հեռանկարների վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։
-
6 հուլիս 2022
Լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային օրենսգրքում
Այսօր գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
-
6 հուլիս 2022
Նոր տեխնիկան արագացրել է լճի ափամերձ տարածքների մաքրումը
Այս պահին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ ջրածածկման ենթակա անտառաշերտը մաքրվում է հատուկ տեխնիկայով։
-
6 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի տնտեսական ծրագրերի խորհրդատու Արամ Ղարիբյանին, իրավախորհրդատու Վլադիմիր Բաբայանին և կրթական ծրագրերի խորհրդատու Աշոտ Բլեյանին
Նախարարին է ներկայացվել «Գագարին» նախագիծը, որը հնարավորություն կտա ձևավորելու զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ: