Նորություններ
-
12 սեպտեմբեր 2022
Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով
Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով։
Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:
-
9 սեպտեմբեր 2022
Ընդլայնված քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի շուրջ
Այսօր կայացել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի շուրջ հերթական ընդլայնված քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
-
8 սեպտեմբեր 2022
Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը
Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը։
-
7 սեպտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել Սևանի ազգային տեսլականի ճանապարհային քարտեզի մշակման նախագծի քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում իրականացվող Սևանի ազգային տեսլականի ճանապարհային քարտեզի մշակման նախագծի քննարկում։
-
7 սեպտեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարhային Ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուին և Ծրագրի գործընկերության պատասխանատու Արտակ Օրդյանին
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։