Նորություններ
-
11 նոյեմբեր 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է (Շարմ Էլ Շեյխ)՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
-
9 նոյեմբեր 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովին հանդես է եկել ելույթով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով:
-
9 նոյեմբեր 2022
Մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը
Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը:
-
9 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Վալտեր Կաուֆմանին, Սոնյա Շիֆերսին, Էվիլյա Հովհաննիսյանին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի գրասենյակների ղեկավար Վալտեր Կաուֆմանին, Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և երևանյան գրասենյակի համակարգող Էվիլյա Հովհաննիսյանին։
-
8 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել են «Էյ-Թի-ՓԻ» (“Armenia Tree Project”) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։