Նորություններ
-
3 փետրվար 2023
Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր
1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը:
-
1 փետրվար 2023
«Սևան» ազգային պարկի հանրային №4, №7 և №8 լողափերը բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրելու
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում, հայտարարում է «Սևան» ազգային պարկի հանրային լողափերի բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ.
-
1 փետրվար 2023
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 2 հարց։
Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։
-
31 հունվար 2023
Քննարկման հրավեր
2023թ․ փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է: 1971թ․ փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան:
-
31 հունվար 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է ձկնաբույծների հետ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ՝ քննարկելու ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ժամանակ օրենքով նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության վերաբերյալ հարցեր։