Նորություններ
-
30 մարտ 2023
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
Հանրապետությունում այս տարի 2018 թվականից հետո ամենատաք մարտ ամիսն է եղել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Տեղումների քանակը նշված ամսին նորմային մոտ է եղել:
-
30 մարտ 2023
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ի պատասխան համացանցում տարածված «Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել» վերտառությամբ գրառման հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը`
-
28 մարտ 2023
Փորձի փոխանակում Օրհուս կենտրոնների գործունեության շրջանակում
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով Օրհուս կենտրոնների ինստիտուցիոնալ իրավական նոր կարգավիճակի վերաբերյալ առաջարկի մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ինչպես նախարարության աշխատակիցներ, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներ:
-
28 մարտ 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ներկայացուցիչներին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» բազմադոնոր ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին։
-
27 մարտ 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի «Ջրի համաժողով 2023»-ին
Իր ելույթում Գայանե Գաբրիելյանն անդրադարձել է ջրի և ջրահեռացման կայուն կառավարմանն առնչվող Հայաստանի առաջնահերթություններին և ընդգծել միջազգային համագործակցության կարևորությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման 6-րդ նպատակի իրականացման գործում։