Նորություններ
-
28 օգոստոս 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը Կանադա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Կոսովոյի գործընկերոջ հետ
Նախարար Հակոբ Սիմիդյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է Կոսովոյի շրջակա միջավայրի, տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախարար Լիբուրն Ալիուին։
-
28 օգոստոս 2023
Մի՛ այրեք խոզանները
Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։
-
27 օգոստոս 2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում մոլորված զբոսաշրջիկները հայտնաբերվել են
Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ահազանգ է ստացվել, որ արգելոցի տարածքում ազգությամբ ռուս զբոսաշրջիկներ են մոլորվել և չեն կարողանում շարունակել ճանապարհը։
Արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ։
-
27 օգոստոս 2023
Այսօր Սևանա լճի օրն է
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։
-
26 օգոստոս 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այցով Կանադայում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։