Նորություններ
-
21 մարտ 2024
Այսօր Անտառների միջազգային օրն է
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը անտառների պահպանման և անտառային ռեսուրսների կայուն կառավարման կարևորության մասին։
Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։
-
20 մարտ 2024
Անտառային տնտեսություններում վերահսկողությունը խստացվում է
Ընթացիկ տարվա հունվարից հանրապետությունում անտառների պահպանության հիմնական գործառույթը տրվել է նոր ստեղծված էկոպարեկային ծառայությանը։ Այն իր պահպանության տակ է վերցնում անտառային ու հատուկ պահպանվող տարածքները։
-
20 մարտ 2024
Մարտ ամսվա ամսական նորմայից ավել տեղումները դրական անդրադարձ են թողել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա
Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների Սևանա լճի ավազանի 4 օդերևութաբանական կայաններում 1 օրում (մարտի 19-20 ընկած ժամանակահատված) դիտվել են մարտ ամսվա ամսական նորմայից ավել տեղումներ, ինչը իր դրական անդրադարձն է թողել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա:
-
19 մարտ 2024
Ազգային ժողովը քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովը մարտի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը
-
19 մարտ 2024
Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանման և կայուն կառավարմանն ուղղված աշխատաժողովը
ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։