Նորություններ
-
6 հունիս 2024
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է հաշվետու տարվա պետական բյուջեի կատարողականը
Վարձակալական գումարներն աճել են շուրջ 43 մլն դրամով, 2023 թվականին կատարվել են 436 հեկտար անտառվերականգնման եւ անտառպատման աշխատանքներ․նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է հաշվետու տարվա պետական բյուջեի կատարողականը
-
5 հունիս 2024
Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
-
5 հունիս 2024
Տեղի է ունեցել ջրային ոլորտի ֆինանսավորման թեմայով բարձրաստիճան աշխատաժողով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի մասնակցությամբ
Մայիսի 30-31-ը Բրյուսելում տեղի է ունեցել ջրային ոլորտի ֆինանսավորման թեմայով բարձրաստիճան աշխատաժողով, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը:
-
4 հունիս 2024
Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը անդրադարձել են հունիս ամսվա կլիմայական բնութագրին։
-
4 հունիս 2024
Լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց: