Նորություններ
-
27 նոյեմբեր 2024
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում է ստորագրել:
-
26 նոյեմբեր 2024
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պոլիքլորացված բիֆենիլների վերաբերյալ պիլոտային ծրագրի ներածական խորհրդակցություն
Ս/թ հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պոլիքլորացված բիֆենիլների վերաբերյալ պիլոտային ծրագրի ներածական խորհրդակցություն, որը նպատակաուղղված էր պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ) գույքագրման տվյալների թարմացմանը և դրանց հետագա վնասազերծման կամ ոչնչացման գործողությունների որոշմանը:
-
25 նոյեմբեր 2024
Քննարկվել է սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները
Այսօր ընդլայնված կազմով քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։
-
25 նոյեմբեր 2024
Գորիսի դպրոցի սաները մասնակցել են գործնական դասընթացին
Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով:
-
22 նոյեմբեր 2024
Էկոդաս նվիրված Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի Կարմիր գրքին
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները հերթական էկոդասն են անցկացրել, այս անգամ՝ նվիրված Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի Կարմիր գրքին: