Նորություններ
-
11 դեկտեմբեր 2024
Տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը
Տեղի է ունեցել Վարչապետի որոշմամբ ստեղծված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը՝ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ:
-
11 դեկտեմբեր 2024
Հայաստանի բնության պետական թանգարանում նշվեց Լեռների միջազգային օրը
Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը։
Լեռների միջազգային օրը հիշարժան դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում պատանի լեռնասերները մասնակցել են «Լեռների միջազգային օրը» խորագրով էկոդասին։
-
10 դեկտեմբեր 2024
Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները
Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է իրականացվող վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը:
-
10 դեկտեմբեր 2024
Բնապահպանական կայունության հասնելը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունն է
Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը մասնակցել է «Բնահեն լուծումները հողերի դեգրադացման կանխման համար» թեմայով սիմպոզիումի։
-
10 դեկտեմբեր 2024
Միասին նշենք Լեռների միջազգային օրը
Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը. օր, որն ընդգծում է լեռնային էկոհամակարգերի կարևորությունը և դրանց նշանակությունը մարդկության համար: