Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Համբարձում Մաթևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ այն ծրագրերը, որ համատեղ մշակվել են, բարեհաջող կընթանան։ Վարչապետը խոսել է համապատասխան բանաձևերի մշակման կարևորության, գրագետ ակտիվության մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի տնտեսական ներդրումները ծառայեցնել շրջակա միջավայրի որակյալ պահպանությանը:
Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը Ձեր հանձնարարականների և Կառավարության ծրագրի համաձայն»։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ COP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ
ներուժով:
Ավելին` https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../
