ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.08.2025
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպվել է հերթական միջոցառումը

Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը  կազմակերպել է հերթական միջոցառում՝ միտված շրջակա միջավայրի հավասարակշռության պահպանման գործում երիտասարդների դերակատարման ներկայացմանը։
Միջոցառումն անցկացվել է ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում՝ հարակից բնակավայրերի պատանիների ներգրավվմամբ։
ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից միջոցառման մեկնարկը տրվել է Երիտասարդների միջազգային օրվա նպատակների, կենսաբազմազանության կարևորության, մարդու բացասական ներգործության արդյունքում ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ներկայացմամբ, ինչպես նաև առանձնահատուկ շեշտադրվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք #COP17`  ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը։
Մասնակիցների հետ իրականացվել է քայլարշավ «Արևիք» ազգային պարկի Լիճքի ջրվեժների արահետով։
Միջոցառումն ամփոփվել է համատեղ շաբաթօրյակով։