ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.08.2021
Վայրի կենդանիների անազատ և կիսազատ պահման պայմաններն ավելի խիստ են վերահսկվելու

Խստացվում է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսազատ պայմաններում պահման նկատմամբ: Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել կենդանական աշխարհի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նոր նախագիծը:
Նախագիծը կլրացնի օրենքում առկա բացերը, ու կնվազեցնի վարչարարությունը: