ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2025
ՀՀ կառավարության հավանության է արժանացել «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը։
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության ներկայացրած հայցերը և վերականգնել է Հայաստանի Հանրապետության իրավունքը  Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում գտնվող, հեռուստաաշտարակին հարող տարածքում 5 հողամասի նկատմամբ։
Նախագծով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքում, Նորք-Մարաշ վարչական շրջանում, Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող, շուրջ 1.773 հա մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է 1,044,444,159 դրամ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։
Հիշյալ հողատարածքը նախատեսվում է ամրացնել նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ այն անտառային հողի նպատակային նշանակությամբ փոխելու և Հայաստանի անտառային օրենսդրությամբ սահմանված կարգով կայուն կառավարման ապահովման նպատակով։
Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է վերոնշյալ տարածքներում Երևանի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում, այդ թվում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։ 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել անտառապատման, անտառվերականգնման և հետագա խնամքի աշխատանքներ, ինչի արդյունքում Երևան քաղաքում կստեղծվի մոտ 7 հեկտար մակերեսով նոր անտառպուրակ։
Ծրագրի իրականացումը կնպաստի՝

  • մայրաքաղաքում անտառածածկ մակերեսի ընդլայնմանը,
  • հողի դեգրադացիայի կանխմանը,
  • ածխաթթու գազի կլանմանը և թթվածնի արտանետմանը,
  • փոշու տարածման նվազեցմանը
  • և ընդհանուր առմամբ՝ մարդկանց առողջ կենսամիջավայրի ձևավորմանը։