07.07.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը գործարկել է նոր թվային գործիք
Լուսանկարներ արված են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում՝ Նորաշենի անտառներից
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը գործարկել է մի նոր, թվային գործիք՝ ծառատունկն ավելի հասանելի և թափանցիկ դարձնելու համար՝ www.treeme.am։
Սա ծառատնկման առցանց համակարգ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դառնալ բնության պահպանության ակտիվ մասնակից՝ ընդամենը մի քանի պարզ քայլով։
Treeme-ն ստեղծվել է մի նպատակի շուրջ՝
միավորել պետության, քաղաքացու և տեխնոլոգիայի ուժերը՝ հանուն կանաչ Հայաստանի։
Հարթակը թույլ է տալիս՝
- Ընտրել այն մարզը, որտեղ ցանկանում եք տնկել ծառ,
- Ընտրել ծառատեսակը՝ հիմնական և ուղեկցող,
- Ստանալ պաշտոնական հավաստագիր, պայմանագիր ձեր մասնակցության վերաբերյալ,
- Հետևել ձեր տնկած ծառի աճի ամբողջ ընթացքին՝ տնկումից մինչև խնամք,
- Նվիրել ծառեր՝ ընկերության, համայնքի կամ անձնական նախաձեռնության շրջանակում։
- Այցելեք www.treeme.am, ծանոթացեք հարթակին և միացեք՝ կանաչապատենք Հայաստան միասին։