Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեզանից յուրաքանչյուրն այսօր կարող է ներդրում ունենալ Հայաստանի կանաչ ապագայի կառուցման գործում։ Այդ նպատակի համար շրջակա միջավայրի նախարարությունը գործարկել է մի նոր, թվային գործիք՝ ծառատունկն ավելի հասանելի և թափանցիկ դարձնելու համար։
Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում www.treeme.amհարթակը՝ ծառատնկման առցանց համակարգ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դառնալ բնության պահպանության ակտիվ մասնակից՝ ընդամենը մի քանի պարզ քայլով։
Treeme-ն ստեղծվել է մի նպատակի շուրջ՝
միավորել պետության, քաղաքացու և տեխնոլոգիայի ուժերը՝ հանուն կանաչ Հայաստանի։
Հարթակը թույլ է տալիս՝
- Ընտրել այն մարզը, որտեղ ցանկանում եք տնկել ծառ,
- Ընտրել ծառատեսակը՝ հիմնական և ուղեկցող,
- Ստանալ պաշտոնական հավաստագիր, պայմանագիր ձեր մասնակցության վերաբերյալ,
- Հետևել ձեր տնկած ծառի աճի ամբողջ ընթացքին՝ տնկումից մինչև խնամք,
- Նվիրել ծառեր՝ ընկերության, համայնքի կամ անձնական նախաձեռնության շրջանակում։
Treeme-ն նաև հարթակ է կապերի, նախաձեռնությունների և սոցիալական պատասխանատվության միավորման, որտեղ յուրաքանչյուր ծառ դառնում է մի փոքր պատմություն՝ գրված բնության անունով։
Այցելեք www.treeme.am, ծանոթացեք հարթակին, և եթե կիսում եք մեր տեսլականը՝ միացեք՝ կանաչապատենք Հայաստան միասին։