ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2024
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող  ափամերձ հատվածում  լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ: 
78 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: