ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2022
Հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքվ հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք: 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
 Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։ 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ: 
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից` 
4-ը՝ արտադրություն,
3-ը՝ ընդերքօգտագործում
2-ը՝ ՓՀԷԿ,
2-ը՝ ջրամատակարարում,
1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում,
1-ը՝ կենսապաշար, 
1-ը՝ շինարարություն:
Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։