ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.09.2025
Սեպտեմբերի 16-ին աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրը

Օզոնային շերտը մեր մոլորակի «վահանն» է, որը պաշտպանում է բոլոր կենդանի օրգանիզմներին արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումներից։ Նրա պահպանությունը կենսական նշանակություն ունի առողջության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի համար։
40 տարի առաջ մարդկությունը համախմբվեց Վիեննայի կոնվենցիայի շուրջ և համաձայնեց ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պահպանելու օզոնային շերտը՝ Երկրի միակ վահանը Արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ:
Հայաստանը միացել է միջազգային հանրությանը 1999 թվականին: