ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2025
Կենսաբազմազանության միջազգային օր 2025

Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ 
Օրվա միջոցառումների արդյունավետ համակարգման և սոցիալական ցանցերում առավել լայն տեսանելիության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գործադիր քարտուղարությունը մշակել է պաշտոնական տարբերանշան, կարգախոս և թվային նյութերի փաթեթ, որոնք կարող եք ազատորեն կիրառել ձեր հաղորդակցություններում։
-Գլխավոր հեշթեգը՝ #BiodiversityDay
- Երկրորդական հեշթեգեր՝ #GlobalGoals , #KMGBF
Հաղորդակցության արդյունավետ կազմակերպման նպատակով ամբողջական տեղեկատվությունը, այդ թվում տարբերանշանները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.cbd.int/biodiversity-day
Այս տարի միջոցառումն առավել մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի հաջորդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր։
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում կներկայացնի տեղական մակարդակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը։