ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում կայացել է 2022 թվականի զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման մրցույթի վերջնարդյունքների ամփոփման և հավաստագրերի հանձնման միջոցառումը

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանութան կենսաբազմազանության կայուն զարգացումն ապահովելու, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու և մեր անկրկնելի բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջության բաղադրիչի ներդրման ծրագիր է մշակել և իրականացրել։
Զբոսավարներին և ուղեկցորդներին հավաստագրերը փոխանցելով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կրկին խոսել է ծրագրի իրականացման կարևորության մասին։
Այս հավաստագրման ծրագրով մրցույթը հաղթահարած և հավաստագրված ինը թեկնածուները այսուհետ կարող են զբոսաշրջային խմբեր ուղեկցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա քայլարշավային արահետներով՝ համաձայն արգելոցային ռեժիմի և կանոնակարգերի։