13.08.2021
Երիտասարդական փառատոնի լավագույն տաղավար է ճանաչվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարը
Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Կապան քաղաքում կազմակերպված «8848» Երիտասարդական փառատոնին իր մասնակցությունն ունեցավ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ -ը:
Փառատոնին ՊՈԱԿ-ը ներկայացել էր «Տնկի՛ր քո ծառը» խորագրով, որի շրջանակներում մասնակիցներին բաժանվում էին՝ «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանից բերված տնկիներ:
Աշնանը խնամված տնկիները կտնկվեն ծառատունկի շրջանակներում։
Այսպիսով՝ ՊՈԱԿ-ը փորձում է ամրապնդել մարդ- բնություն կապը։
Փառատոնի լավագույն տաղավար է ճանաչվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարը։