12.08.2021
Պարզաբանում
2021 թվականի օգոստոսի 1-ին «Էկո-Մեդիա ցանց» կայքում հրապարակած և տարածում ստացած «Ապարանի անտառներում հանգստացողների դիմապատկերը» վերտառությամբ նյութով բարձրացված խնդիրը քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից և ուսումնասիրվել տեղում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ապարանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից կատարվել են աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ և տեղադրվել են աղբամաններ:
Սանիտարական մաքրման աշխատանքներ պարբերաբար կատարվում են: