ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.12.2023
Ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները

Ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները:
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը, Արամ Մեյմարյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  2023 թվականի գործունեության ամփոփիչ հանդիպմանը։
ՊՈԱԿ-ի տնօերն Լևոն Ազիզյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեության հիմնական արդյունքները, Կառավարության 2021-2026թթ. միջոցառումների իրականացման ընթացքը, վճարովի ծառայությունների  արդյունքում ձևավորված ֆինանսական մուտքերը, միազգային ծրագրերի փուլերն ու ՊՈԱԿ-ի կարողությունների վերազինմանն ուղղված քայլերը։
Նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության կարևորությանը և անկյունաքարային նշանակությանը բոլոր ոլորտներում քաղաքականությունների մշակման գործում և վերահաստատել, որ  Կառավարությունը ջանք չի խնայում կարևորագույն այս լորտի արդիականացման և վերազաինման համար։
- Ի կատարումն ՀՀ կառավարության 2021-2026 թվականի միջոցառումների ծրագրի 2.3 և 14.1 կետերի՝ ձեռք է բերվել օդերևութաբանական 20 ավտոմատ կայան, որից 9-ը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 200 մլն դրամ աջակցությամբ, իսկ 40-ը՝ ՄԱԶԾ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնցից հինգը տեղադրվել են Սևանա լճի ավազանում, երկու կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշացման դիտարկման տվիչներ։ 
-EU4Sevan ծրագրի շրջանակներում  իրականացվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի տեխնիկական կարողությունների զարգացում։ Սևանա լճի ջրի որակի ամսական համալիր դիտարկումների իրականացման ֆինանսավորումը  ներառվել է 2024 թվականի բյուջեում։
-Ի կատարումն միջոցառումների ծրագրի 10.1 կետի՝ իրականացվել են հողերի դաշտային հետազոտական աշխատանքներ, և լաբորատոր հետազոտություններ 3 տեղամասում և տվյալների տրամադրում ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչություն: Սակայն միջոցառումները ամբողջությամբ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ֆինանսավորման ավելացում (100 մլն)։
-2023թթ. ընթացքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը գործընկերային հարաբերություններ է ստեղծել մի շարք միջազգային կառույցների հետ, ինչի արդյունքում կնքվել է 7 դրամաշնորհային պայմանագիր՝ ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ,  տեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
-ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է ՀՀ-ում Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակը
-ՊՈԱԿ-ի մասնագետները մշակել են «Արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում», «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն», «Թափոններ» ոլորտների ՋԳ արտանետումների հաշվետվությունը։
-2023թ. ընթացքում հաստատվել են գործընկերային կապեր մի շարք ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ, մասնավորապես՝ Էստոնիայի Շրջակա միջավայրի գործակալության և Արաբական   Միացյալ   Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի հետ։
-Շարունակվել է տարբեր ոլորտներում գործընկերային կապերի խորացումը Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Շվեյցարիայի, Ավստրիայի,  Ղազախստանի, Ճապոնիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ։
-2023թ. ընթացքում կնքվել է 5 Փոխըմբռնման հուշագիր։ Համաձայնեցման փուլում է գտնվում  ևս 2 հուշագրերի կնքումը։
-2023թ. ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված 260-ից ավել դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների և հանդիպումների։
Հաշվետու զեկույցներից և աշխատակիցների հետ քննարկումների ավարտին նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի լաբորատորիայում՝ տեղում ծանոթանալու աշխատանքային պայմաններին և տեխնիկական հանրավորություններին։