ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2023
Դասընթացի մասնակցության հրավեր

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համաֆինանսավորմամբ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել կարողությունների զարգացման դասընթացների շարք: 
Դասընթացների նպատակն է շահակիրներին զինել էլեկտրական շարժունակության վերաբերյալ գիտելիքներով հետևյալ թեմաներով. 
- Լիցքավորման կայանների ենթակառուցվածքների զարգացում և պլանավորում, 
- Էլեկտրական շարժունակության տեխնիկական բնութագրեր, 
- Էլեկտրամոբիլների մարտկոցների թափոնների կառավարում, 
- Ռազմավարություն, քաղաքականություն և օրենսդրական կարգավորումներ, 
- Էլեկտրական շարժունակության ֆինանսավորման գործիքներ, 
- Էլեկտրական շարժունակության գենդերային ասպեկտներ։
Դասընթացի բոլոր ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։ Այն նախատեսվում է անցկացնել ս.թ. դեկտեմբերի 16-17-ին «Դիլիջան ռեզորտ» առողջարանային համալիրում (հասցեն՝ ք. Դիլիջան, Գետափնյա 66): 
 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 616 312։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 14-ը, ժամը 24։00-ն լրացնել ստորև հղմամբ կցված դիմում-հայտը`
https://shorturl.at/zCKO1