Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով, կայացել է ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարարների տեղակալների համատեղ այցը Նիդերլանդների Թագավորություն:
ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից կազմված պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդերլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI - զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:
Այցի ընթացքում կողմերն արդյունավետ քննարկումներ են ունեցել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ՝ նախանշելով գործուն քայլեր։
