Հարգելի՛ քաղաքացիներ,
էկոլոգիական կրթության համաշխարհային օրը՝ հունվարի 26-ին, ժամը 12։00-ին, եկե՛ք Հայաստանի բնության պետական թանգարան՝ բացահայտելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։
«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ» թեմայով բաց դասի ընթացքում Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը և շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը կօգնեն բացահայտել, որ Սևանա լիճը զբոսաշրջության ու ձկնորսության սիրողական վայր լինելուց առաջ հանրապետությունում և տարածաշրջանում բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ներկայացնող եզակի լիճ է։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ զանգահարելով +37411 818 559 հեռախոսահամարով։
Մուտքն ազատ է։
