ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2023
Վաստակած հանգստի անցավ նախարաության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը

Օրենքով սահմանված կարգով վաստակած հանգստի անցավ աշխատանքային տարիքը լրացած, Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։
Պարոն Մանուչարյանը պետական կառավարման ոլորտում աշխատել է 42 տարի, որից 8-ը՝ Շրջակա միջավայրի նախարարությունում։
Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր է հանձնել Գագիկ Մանուչարյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար։
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր տարիների վաստակն ու հարուստ աշխատանքային փորձը և համոզված ենք, որ անգամ վաստակած հանգստի պայմաններում Ձեր գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ոլորտի առաջընթացին և զարգացմանը»,-նշել է նախարարը։
Գնահատանքի խոսքով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության ներկայացուցիչներ։