15.04.2024
Լոռու մարզում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք
2020-2024 թվականների ընթացքում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ջերմաարդիականացվել է 3 բազմաբնակարան շենք:
Լուսանկարում Մանուկյան 14 հասցեի բազմաբնակարան շենքն է:
Կատարված աշխատանքները`
- Ջերմամեկուսացվել են շենքի արտաքին պատերը,
- Ջերմամեկուսացվել է վերին հարկի ծածկը,
- Վերականգնվել կամ փոխարինվել են մուտքի դռներն ու պատուհանները, կառուցվել են նախամուտքերը,
- Տեղադրվել է ժամանակակից լուսադիոդային լուսավորման համակարգ և այլն:
Արդյունքում՝
- էներգիայի սպառումը նվազել է ավելի քան 3 անգամ,
- հարմարավետության մակարդակը զգալիորեն բարելավվել է,
- շենքի բնակարանների շուկայական արժեքն աճել է 10-15%-ով:
Շենքը ջերմաարդիականացվել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համաֆինանսավորմամբ, պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 2020թ-ին:
UNDP in Armenia